«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար 2024

3/25/2024, 7:43:00 PM

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական  ճամբար 2024

Մարտի 25-30

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատելու հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողը անցնում է հեղինակային ծրագրի՝ աշխատանքի ընդունելության կարգով սահմանված երեք փուլերով՝
📌 քայլ 1՝ բլոգային-նախագծային քառօրյա վերապատրաստում
📌 քայլ 2՝ կամավորական աշխատանք կրթահամալիրում
📌 քայլ 3՝ «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար
«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի բովանդակությունը՝
📌 մանկավարժական քննարկումներ
📌 զրույցներ հեղինակային ծրագրի բովանդակության և կազմակերպման շուրջ
📌 ծանոթություն հեղինակային ծրագրի մանկավարժական աշխատողի գործունեության կարգերին

Ճամբարի տևողությունը՝
📌 մարտի 25-27՝ եռօրյա ճամբար Երևանում
📌 մարտի 28-30՝ արտագնա եռօրյա ճամբար Արատեսի դպրական կենտրոնում

Ճամբարի աշխատակարգը՝ այստեղ:
Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել հայտը:
Ճամբարի համակարգող՝ Անահիտ Կիրակոսյան (էլ. փոստի հասցե` anahit.k@mskh.am)